Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։

Նա չցանկացավ արձագանքել Երրորդ նախագահի հարցազրույցի առանձին դրվագներին, այլ ընդհանուր առմամբ մեկնաբանելով հարցազրույցն ամբողջությամբ, շեշտեց, որ այն լի էր իրարամերժ պնդումներով։

«Դրանք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ։ Օրինակ, այն շեշտադրումները, որոնք Սերժ Սարգսյանն անում է իր հարցազրույցի ընթացքում, դրանցով ինքն ու իր քաղաքական թիմը չեն վարել հանրային քաղաքականություն։ Այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում, օրինակ, 2017 թվականի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018 թվականի թեկուզ արտահերթ ընտրությունների ընթացքում։ Չեն եղել նաև այն ընթացքում, երբ 2019 թվականի ընթացքում եղել է որևէ նախընտրական գործընթաց և 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Հակառակը, հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Լիլիթ Մակունցը հարց է բարձրացնում, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի հարցազրույցը տվեց այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա։

«Թույլ տվեք առանձին դրվագների չանդրադառնալ, որովհետև թե՛ իմ գործընկերները, թե՛ ընդդիմադիր դաշտի առանձին քաղաքացիներ անդրադարձել են հարցազրույցին»,- հավելեց նա։

Անդրադառնալով փետրվարի 20-ին ընդդիմության նախատեսած մեծ հանրահավաքին, Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենք ասել են, որ արձագանքում են ընդդիմության իշխանափոխության վերաբերյալ  արձագանքին, որը տեսնում են բացառապես ընտրությունների միջոցով։

«Մենք ասում ենք, եթե ընդդիմությունը գտնում է, որ նման պահանջ կա, մենք առարկություն չունենք և կարծում ենք, որ դա բացառապես պետք է լինի ընտրություների միջոցով։ Ընդդիմությունը մեր այդ ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել։ Ինչ վերաբերում է հանրահավաքին, դա նրանց իրավունքն է, օրենքի ու օրինականության շրջանակներում կարող են իրացնել իրենց այդ իրավունքը»,- շեշտեց նա։

Հարցին՝ ՀՀ իշխանությունները  խնդիր ունե՞ն՝ Արցախ մեկնելու հետ կապված, Լիլիթ Մակունցը պատասխանեց, թե որևէ խնդիր չունեն, քանի որ ԱԺ պատգամավորները մեկնում են Արցախ։

Դիտարկմանը, որ խոսքը վերնախավի մասին է, Լիլիթ Մակունցը նշեց, որ իրեն հարցնում են խմբակցության ու պատգամավորների մասին, ինքն էլ պատասխանեց։

«Մյուսների հետ կապված, խնդրում եմ, նրանց հետ կապ հաստատել, որովհետև նրանց այցելությունների ժամանակացույցին ես տեղյակ չեմ»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս