Բաժիններ՝

Երկրորդ փորձը ձախողվեց… ոստիկանները բնակարանագողին բռնել են դեպքի վայրում

Փետրվարի 13-ի ուշ երեկոյան Սևանի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Գայի փողոցի մի առանձնատնից գողություն է կատարվում: Մեկնեցին և համոզվեցին, որ տեղեկությունը ճիշտ է: Մնացածը` ըստ կարգի: Արձանագրվեց, որ առանձնատնից գողություն կատարելու պահին հայտնաբերվել և ժամը 23-ին բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ մոտ 20 րոպե առաջ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է պատուհանը, մտել տուն, սակայն ոչինչ չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, հարցաքննվեց ու ձերբակալվեց:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ անցած տարվա օգոստոսի վերջերին ձերբակալվածը նույն առանձնատան առաջին հարկի պատուհանով մտել էր ներս ու գողացել կենցաղային իրեր:

Այս գողության մասին տանտերը ժամանակին չէր հայտնել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728