Բաժիններ՝

Օրինապահ հարկ վճարողները կունենան էական արտոնություններ մաքսային ուղղությամբ. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի օրինապահ հարկ վճարողների գործունեությունը կդիտարկվի ոչ միայն հարկային, այլև մասքային մարմինների կողմից:

ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը նշեց, որ օրինապահ հարկ վճարողներին կտրամադրվեն էական արտոնություններ, միևնույն ժամանակ պահանջվող չափանիշները կլինեն խիստ ու բարձր:

«Կարող եմ վստահեցնել, որ թե նորմուծողները, թե արտահանողները, դառնալով օրինապահ հարկ վճարող, էականորեն կբարելավեն ընթացիկ պրոցեսները»,- ասաց Մնացական Շարաֆյանը:

Թե կոնկրետ ինչ արտոնություններ կստանան օրինապահ հարկ վճարողները, դեռ ՊԵԿ ներկայացուցիչը չի շտապում փակգծեր բացել, միայն նշեց, որ, օրինակ, կունենան բեռները շատ ավելի արագ բացթողելու հնարավորոթյուն, ու դա կարվի ավտոմատ կերպով, երբ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728