Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ևս մեկ անգամ աշխարհի ամենահարուստ մարդն է, ըստ Bloomberg միլիարդատերերի ինդեքսի (BBI):
Կորեայի Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել է H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 97 օջախ:
Փետրվարի 12-ին Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի հեռախոսների խանութ-սրահից կատարված գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Գողացել էին բջջային հեռախոսներ, հուշանվերներ, ժամացույցներ, լիցքավորիչներ, կրակայրիչներ և այլ աքսեսուարներ:
Գազայի հատված են ժամանել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով բեռնված ավտոմեքենաներ:
Ֆլորիդայի նահանգից 93-ամյա ամերիկուհի Բեւեռլի Շոթենսթինը կարողացել է 19 միլիոն դոլարի վճարման հասնել այն հայցով, որը նա հարուցել է իր երկու թոռների դեմ այն բանի համար, որ նրանք անբարեխիղճ են վարվել իր պապիտալի նկատմամբ:
2020 թվականի վերջին հայտնի դարձավ, որ մի քանի ամիս անց Google-ի լուսանկարների ծառայությունը մեզանից կխլի անվճար լուսանկարներ պահելու հնարավորությունը: Նախկինում հնարավոր էր վերբեռնել այնքան լուսանկար, որքան ցանկանում եք, պայմանով, որ դրանք օպտիմիզացված լինեն, բայց մշակումը լինի նվազագույն, իսկ որակի կորուստը կարող է անտեսվել: Արդյունքում, ծառայությունը պարզապես տրամադրեց անվճար անսահմանափակ լուսանկարների պահուստ: Այժմ բեռնված ամեն ինչ չպետք է գերազանցի 15 ԳԲ-ն, հակառակ դեպքում դուք պետք է վճարեք պահուստի քանակն ավելացնելու համար:
Ընկերության ինժեներներն առաջարկում են ականջակալներում օգտագործել ապակե խեցիներ, և նշել, որ ապակին քերծվածքների ավելի քիչ է հակված, քան պլաստմասսան կամ մետաղը: «Բացի այդ, ապակին գեղագիտական տեսանկյունից ավելի գրավիչ է, քան պոլիկարբոնատը»,- ասվում է կիրառման նկարագրության մեջ: Ամերիկյան ընկերության արտոնագիրը USPTO տվյալների բազայում գրանցվել է փետրվարի 16-ին:
Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է, եւ ըստ գիտնականների հաշվարկների՝ այն կգոյատեւի եւս մոտ 5 միլիարդ տարի:
Թեև «ֆեյք» հասկացությունը՝ բառի ժամանակակից իմաստով, գոյություն ուներ նաև անցյալում, սակայն լայն տարածում ստացավ հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխության ընթացքում ու դրանից հետո։ Ֆեյք սիմվոլները հասարակությանը մատուցվում էին հենց հեղափոխական հրապարակներից, իսկ արդեն իշխանության գալուց հետո ֆեյք ինդուստրիան դարձավ Նիկոլ Փաշինյանի հիմնական, եթե ոչ՝ ամենաառանցքային հենարանը։ Բայց տվյալ դեպքում խնդիրը սոցիալական ցանցերում գրանցված հազարավոր կամ տասնյակ-հազարավոր կեղծ օգտատերերը չեն։