
«44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ռազմական, քաղաքական և դիվանագիտական աջակցություն էր ստանում ոչ միայն Թուրքիայից, այլև Պակիստանից». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տապալված դիվանագիտության հարավասիական ուղղությունը
44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ռազմական, քաղաքական և դիվանագիտական աջակցություն էր ստանում ոչ միայն Թուրքիայից, այլև Պակիստանից: Հաստատված տեղեկություններ չկան պակիստանյան զինվորականների՝ խորհրդատվական բնույթի ներգրավվածության մասին, այդուհանդերձ՝ դա նույնպես բացառել չի կարելի: Ընդհանրապես, Պակիստանը միակ պետությունն է, որ մեզ չի ճանաչում (Ս. Արաբիան մի փոքր այլ պատմություն է):
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը այս առումով: Ի՞նչ քաղաքականություն է վարում Պակիստանի կամ տարածաշրջանի նկատմամբ: Զրոյական: Ասեմ ավելին, բնական դաշնակիցներ ունենալով հանդերձ, ոչինչ չի անում, դաշինքների չի միանում, հարաբերություններ չի զարգացնում, նախաձեռնողականությունը՝ զրո:
Տարածաշրջանում Պակիստանն ունի առնվազն 2 հակառակորդ պետություն: Հնդկաստան և Աֆղանստան: Այսինքն, մենք առնվազն ունենք Պակիատանին՝ գոնե միջազգային հարթակներում ճնշելու երկու դաշնակից:
Ի՞նչ ենք արել մենք այդ ուղղությամբ: Զրո քայլ: Պակիստանը շարունակում է բացեիբաց թշնամություն անել մեզ հետ, աջակցել մեր թշնամուն, իսկ մենք նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ «Պակիատան» անունը չենք շոշափում…
Տապալված ուղղություն չէ՞»: