Անգլիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Բարնլի»-ին: Յուրգեն Կլոպի սաների համար հանդիպումը բարդ ընթացք ունեցավ: Անգլիայի գործող չեմպիոնը պարտվեց հանդիպման 83-րդ րոպեին բաց թողած գնդակի պատճառով: «Բարնլի»-ից աչքի ընկավ Էշլի Բարնսը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը 11.2 տոկոսով նվազել է:
Կամ՝ դու ինչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուֆերից և, ընդհանրապես, դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կար ժամանակ, երբ մենք՝ լրագրողներս, արձագանքում էինք մարդկանց կենցաղային, առօրեական խնդիրներին։ Հոդվածներ էինք պատրաստում, օրեր շարունակ հետաքննում ինչ-որ շենքի վերելակի անսարքության, ինչ-որ հիմնարկում աշխատողի իրավունքների ոտնահարման, մեկ այլ վայրում՝ անօրինական ծառահատման, միջին մի չինովնիկի լկտի պահվածքի, տենդերում տեղի ունեցած անարդարության հետ կապված միջադեպերը։ Մեզ այդ խնդիրները շատ կարեւոր էին թվում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմնական ինքնությունն է՝ որպես անհատի, բայց պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է:
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.52⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բազմաբնակարան շենքերում տեղադրված բելառուսական վերելակներն իսկական պատուհաս են դարձել երևանցիների համար: Երևանի քաղաքապետ Հայկ Հարությունի «մահվան վերելակները» նորով փոխարինելու սուրբ գործը կարծես թե ձախողել է:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն այս շրջանում ոչ միայն հանդիպումներ է ունենում աննշան կուսակցությունների հետ, որպեսզի հանրությանը համոզի, թե դրության տերն է երկրում։ Ոչ միայն իր պաշտպանության նախարարին ուղարկում է ՀԺԿ նախագահի մոտ, որպեսզի նրան համոզի՝ հանդիպել իր հետ։ Ոչ միայն անընդհատ խոսում է «կառավարման համակարգը ռեսթարթ անելու» մասին և կադրային «ռակիրովկաները» ներկայացնում որպես այդ պրոցեսի մաս, այլև փորձում է բանակցել ընդդիմության հետ։ Եվ անգամ շանտաժ է անում՝ չեք ուզում ընդունել իմ առաջարկած պայմանները, արտահերթ ընտրություններ չենք անի։
Շուշին ստեղծվել է Մեծ Հայքի 10-րդ՝ Արցախի նահանգի Վարանդա գավառում և որպես պաշտպանական ամրություն ծառայել տեղի հայ բնակչությանը: Այն հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից մեկը:
«2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է «Տրանսպորտի և առևտրի 2020-2040 թթ. ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող խումբ, որում ընդգրկված 5 փոխնախարարներին ղեկավարում է Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Կառավարման համակարգում այս որոշումը ոչ միայն անհեթեթ է, այլև վիրավորական ու սուբորդինացիան խախտող, քանի որ խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել և համակարգել նրանց աշխատանքը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը 44 օր տեւած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային փոփոխություններ է իրականացնում, սակայն դրանք ավելի շուտ տեղափոխություններ են հիշեցնում, քանի որ նախկին կադրերը պարզապես նոր աշխատանք են ստանում, կամ մի պաշտոնյան պարզապես գերատեսչություն է փոխում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախօրեին շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով պատգամավորներին առաջարկում է՝ ամեն ամիս իրենց տրամադրվող գումարից մասհանում անել պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անգործության հետեւանքով շինարարական տարբեր ընկերություններ ու, ընդհանրապես, այդ ոլորտի հետ առնչվող անձինք անելանելի վիճակում են հայտնվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է մրցաշրջանի ավարտին լքել մայրաքաղաքային ակումբը:
Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը շարունակում է սրվել, չնայած վարակի տարածումը զսպելուն ուղղված իշխանությունների ջանքերին: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 144 նոր դեպք, որոնցից 18 նոր հիվանդները ժամանել են արտասահմանից, 126 դեպք գրանցվել Է երկրի ներսում: Այդ մասին հաղորդել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում մեջբերումներ է արել 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ պատրաստած արտահերթ զեկույցից այն մասին, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն։
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, հավանաբար, անհրաժեշտ է արդիականացնել կորոնավիրուսի նոր տարատեսակի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում:
Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանումը 2020թ․ նախորդ տարվա համեմատ 14․8 տոկոս անկում է գրացել։ Ընդհանուր առմամբ 2020-ին արտահանման ծավալը կազմել է 2․3 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկություն է հրապարակել Թուրքիայի արտահանողների խորհուրդը։
RTVi միջազգային ռուսալեզու հեռուստաալիքը գործարակել է HD ձեւաչափով հեռարձակումը Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում եւ մի շարք այլ երկրներում, որտեղ ավելի վաղ ներկայացված չի եղել: Հունվարի 21-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունում:
Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան արդեն տարածվել է աշխարհի 60 երկրներում։ Հայտնի է, որ Անգլիայում առաջին անգամ ի հայտ եկած նոր մուտացիան ավելի վարակիչ է։ Իսկ Հարավային Աֆրիկայում գրանցված մուտացված տեսակը արձանագրվել է 23 այլ երկրում և շրջանում։
Նախորդ տարվա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 22-ը Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում գողության, կողոպուտի դեպքեր էին կատարվել, որոնք առաջին հայացքից թվում էր որևէ ընդհանրություն չունեն, բայց քննությամբ պետք է այլ բան պարզվեր։
2020 թվական։ Հոկտեմբերի 4։ Ոստիկանության ենթասպա Սուրեն Խաչատրյանը Արցախ մեկնելիս զանգում է կնոջն ու հորդորում որդու ծննդյան օրը նշել մեծ շուքով։
Ռուսաստանցիների 47 տոկոսը դժգոհ է իր ընտանիքի եկամուտից եւ նյութական վիճակից. պատասխանի «ամենեւին գոհ չեմ» տարբերակն ընտրել է հարցման մասնակիցների 17 տոկոսը:
Փշաքաղվելու փաստը պայմանական բնույթ ունի. օրինակ, որոշ կենդանիների սա օգնում է ավելի արագ տաքանալ՝ յուրաքանչյուր մազ արմատապես առանձին-առանձին մեկուսացնելով։
Հիմա մենք ապրում ենք ժամանակներում, որում գործակալի թուրքականն է լավը, ինչպես խոզի՝ նոյեմբերյանինը, կամ վարչապետի՝ անթրաշը, դեպուտատի՝ անուղեղը, նախարարի՝ աղանդավորը, ուսապարկի՝ մանդատավորը, դիվանագետի՝ անիմաստը, ընդդիմադիրի՝ անկարողը, չեմպիոնի՝ սեռափոխվածը, հայրենասերի՝ մունդռիկը․․․