RTVi հեռուստաալիքն սկսել է հեռարձակվել Չինաստանում, Ճապոնիայում, Թաիլանդում և Սինգապուրում
RTVi միջազգային ռուսալեզու հեռուստաալիքը գործարակել է HD ձեւաչափով հեռարձակումը Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում եւ մի շարք այլ երկրներում, որտեղ ավելի վաղ ներկայացված չի եղել: Հունվարի 21-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունում:
«Հունվարից RTVi-ն մատչելի է դարձել Ասիայի տարածաշրջանում: (…) Գործարքի գծով մեր գործընկերը GettTV միջազգային ծառայությունն է,- մեջբերում է անում մամուլի ծառայությունն ալիքի գլխավոր պրոդյուսեր Սերգեյ Շնուրովի խոսքից:- Համոզված եմ, որ մեր հանդիսականները կկարողանան ըստ արժանվույն գնահատել ալիքի ռուսերեն կոնտենտը, որը մենք հանգամանորեն պատրաստել ենք նրանց համար»: Եթերային հեռարձակումը գործարկվել է այդ թվում Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում, Թաիլանդում, Մալայզիայում եւ այլ երկրներում: «Հեռուսաալքի ծրագիրը դիտելու հնարավորություն կունենա շուրջ 3 միլիոն մարդ»,- ճշտել են մամուլի ծառայությունում:
Կոնտենտը Full HD ձեւաչափով մատչելի կլինի ցանկացած սարքերով: Ռուսալեզու բաժանորդների համար GettTV փաթեթի մեջ մտնում են Ռուսաստանի հիմնական հեռուստաալիքները, ինչպես նաեւ հազարավոր ժամերով շուներ եւ ֆիլմեր: Հեռուստաալիքի մամուլի ծառայությունում նաեւ ճշտել են, որ GettTV-ի հանգուցային խնդիրն Ասիայի տարածքում բնակվող ռուսալեզու հանդիսականներին օգտագործման համար հարմար հարթակի, ինչպես նաեւ որակյալ եւ հանրաճանաչ հեռուստաալիքների տրամադրումն է: RTVi-ի ընդհանուր ընդգրկումը 225 միլիոն մարդ է: Հեռարձակող գործարկուների քանակն ավելի քան 200 է ամբողջ աշխարհոււմ: Ալիքը տարբեր հարթակներով ներկայացված Է 66 երկրներում, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Իսրայելը, Բելառուսը, Հայաստանը, Եվրոպայի եւ Բալթիկայի, ԱՊՀ-ի երկրները եւ Ասիայի միացած երկրները: