Բաժիններ՝

Պաուլո Ֆոնսեկան կարող է մրցաշրջանի ավարտին լքել «Ռոմա»-ն

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է մրցաշրջանի ավարտին լքել մայրաքաղաքային ակումբը: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Պարբերականները գրում են, որ «Ռոմա»-ի ղեկավարությունն այլևս չի վստահում Ֆոնսեկային և մասնագետը կարող է մրցաշրջանի ավարտին հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Մայրաքաղաքային թիմում կարծում են, որ բացի հաղթանակներից, «Ռոմա»-ն պետք է նաև վստահ խաղ ցուցադրի:

Իտալիայի ֆուտբոլի առաջանության` Սերիա Ա-ի 18 տուրերից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 34 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Նապոլի»-ն: Առաջատարը 43 միավորով «Միլան»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս