Բաժիններ՝

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կմասնակցի 6000 մարզիկ

Միջազգային օլիմպիական կոմիտեն նախատեսում է, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կմասնակցի մոտ 6000 մարզիկ:

Այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Ի սկզբանե, Օլիմպիական խաղերի բացմանը պետք է մասնակցեին մոտ 11 հազար մարզիկ, սակայն կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված այդ թիվը կրճատվել է: Կազմկոմիտեի հիմնական նպատակը բացման արարողության ընթացքում մարզիկների կուտակումներից խուսափելն է:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականը ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը պլանավորվում է անցկացնել 2021 թվականին: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս