Ապօրինի անտառահատումներ՝ Սյունիքում
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 13-ին վարչական տարածքում ստուգել են Քարահունջ գյուղի 34-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։
Փայտանութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Ժամեր անց բաժնի սպասարկվող տարածքում շրջայցի ժամանակ ոստիկանները ստուգել և բաժին են տեղափոխել ևս մեկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով, որի վարորդը Գորիսի Սաթյան փողոցի 27-ամյա բնակիչ էր։
Նա վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։
Հանգամանքները պարզվում են:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: