Բաժիններ՝

Բունդեսթագում կոչ են արել սահմանելու ԱՄՆ-ից գազի ներմուծման տուգանային մաքսեր

«Հյուսիսային հոսք – 2» նախագծի մանակիցների դեմ պատժամիջոցներն անընդունելի են, իսկ ԱՄՆ-ը հետապդնում է բացառապես սեփական շահերը: Հունվարի 19-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Բունդեսթագի էկոնոմիկայի եւ էներգետիկայի կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստը՝ մեկնաբանելով «Ֆորտունա» խողովակատեղադրիչի դեմ Վաշինգտոնի սահմանած սահմանափակումների որոշումը:

Նա ընդգծել է, որ այդ պատճառով ի պատասխան անհրաժեշտ է սահմանել ներմուծվող ամերիկյան գազի տուգանային մաքսեր: «Ես ելնում եմ այն բանից, որ նաեւ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցմանը, չեն հանգեցնի ակնկալվող արդյունքին, բայց, չնայած դրան, դրանք անընդունելի են»,- նշել է նա:

«Ես դաշնային կառավարությանը կոչ եմ անում կանչելու ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին եւ ոչ երկիմաստ կերպով բացատրելու կառավարության դիրքորոշումը»,- ընդգծել է Էռնստը: «Նաեւ անհրաժեշտ է սահմանել ԱՄՆ-ից գազի ներմուծման տուգանային մաքսեր: Չէ որ ես վախենում եմ, որ նոր նախագահը նունպես չի փոխի իր երկրի ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը»,- կարծում է կոմիտեի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս