Ո՞նց է ստացվում, որ հայրենիք ազատագրողների գործերով Գևորգ Բաղդասարյանը լինում է դատարանում. Քոչարյանի պաշտպանը բացարկ հայտնեց դատախազին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:

Որպես միջնորդության հիմք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, թե դատախազ Գևորգ Բաղդասարյանն այս գործով ունի կանխակալ մոտեցում:

Ի թիվս այլ հիմնավորումների՝ պաշտպանը հիշեցրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով 2020 թվականի մայիսի 8-ին կայացած դատական նիստը: Այդ դատական նիստի ընթացքում, որը, ի տարբերություն այս գործով այլ նիտերի, նշանակվել էր ոչ թե երեքշաբթի, այլ ուրբաթ, պաշտպանական կողմը շեշտադրում էր օրվա խորհրդի մասին, նշում, որ Շուշիի ազատագրման օրը դատում են Շուշին ազատագրողին, ինչին ի պատասխան՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել էր՝ «Որևէ մեկը Շուշիի ազատագրման համար նստած չի»:

«Այնպես է ստացվում, որ բոլոր այն գործերով, որտեղ կան անձինք, որոնք այս քաղաքական իշխանության հետ ունեն տեսակի, ձևի անհամապատասխանություն, օրինակ՝ մարդիկ, որոնք հայրենիք ազատագրող են, հայրենիք զարգացնող են, պահող, և որոնք հայրենիք հանձնողներ են, այ էդ բոլոր գործերով, մեծամասնությամբ Գևորգ Բաղդասարյանը լինում է դատարանում՝ դատախազության դիրքորոշում պաշտպանելու: Բա ո՞նց է այդպես ստացվում»,- նշեց Արամ Վարդևանյանը՝ միջնորդելով Գևորգ Բաղդասարյանին հեռացնել գործի վարույթից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս