«Ատլետիկոն» Սիմեոնեի հետ կապված որոշում է կայացրել
«Ատլետիկոն» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:
Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբն արդեն տեղեկացրել է մասնագետին, որ մտադիր է երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականը: Արգենտինացին, ում գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022-ի հունիսին, պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել:
Ակումբի աղբյուրները նշում են, որ Սիմեոնեն, ով տարեկան 32 միլիոն եվրո է վաստակում և աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, պատրաստ է կրճատել ֆինանսական պահանջները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի ճգնաժամը: Մարզչի գործակալը և քույրը՝ Նատալյա Սիմեոնեն, շուտով ակումբի հետ բանակցելու է նոր պայմանագրի շուրջ:
Արգենտինացին «Ատլետիկոյի» ղեկավարությունը ստանձնեց 2011 թվականին: Նրա գլխավորությամբ ակումբը նվաճեց Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև երկու անգամ նվաճեց Եվրոպա լիգան և երկու անգամ խաղաց Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Սիրարփի Աղաբաբյան