![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես հավատում եմ Զլատանին»․ Իբրահիմովիչը՝ Ա սերիան հաղթելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/784d059c811eb993ec103a40836aa.jpeg)
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է Ա Սերիայում թիմի հաղթանակի հավանականության մասին հարցին:
– Հավատո՞ւմ եք, որ «Միլանը» կարող է սկուդետոն վերցնել:
– Ես հավատում եմ ինքս ինձ: Ես հավատում եմ Զլատանին:
«Միլանն» առաջնության 18 հանդիպումներից հետո 43 միավորով այժմ գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում թիմը կխաղա «Ատալանտայի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան