57-ամյա կինը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ, հունվարի 11-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 57-ամյա Սոնիկ Ա.-ին, որը 2020 թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սոնիկ Ա.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: