Դիեգո Սիմեոնեն ճանաչվել է տասնամյակի լավագույն մարզիչ
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) անցած տասնամյակի լավագույն մարզիչ է ճանաչել արգենտինացի Դիեգո Սիմեոնեին: Այս մասին հայտնում է IFFHS-ի մամուլի ծառայությունը:
Քվեարկությունը կատարվել է հաշվի առնելով 2011-2020-ից թվականներին գրանցված վարկանիշները: Սիմեոնեն հավաքել է 152 միավոր: Երկրորդ տեղում իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան է (144 միավոր) և եռյակը եզրափակում է գերմանացի Յուրգեն Կլոպը:
Լավագույն տասնյակում են նաև Ժոզե Մոուրինյոն, Մասիմիլիանո Ալեգրին, Ունայի Էմերին, Զինեդին Զիդանը, Կարլո Անչելոտին, Մաուրիսիո Պոչետինոն և Մարսել Գալյադոն:
50-ամյա Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչն է 2011 թվականից: Ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր: