
Արցախում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 1200 բնակիչների, այդ թվում՝ 157 երեխայի․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետներն Արցախի Մարտակերտ քաղաքի դաշտային հոսպիտալում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում։ Կազմվել են նաև բժշկական բրիգադներ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։
Հոսպիտալների աշխատանքի մեկնարկից ի վեր բուժօգնություն են ստացել ավելի քան 1200 բնակիչներ, այդ թվում ՝ 157 երեխա։
Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ: Տեղի բնակիչների դժգոհությունները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։