Բաժիններ՝

Պատահարից օրեր անց մահացել է նաև «Տոյոտա ՌԱՖ-4-ի» ուղևորը

Հունվարի 8-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Տոյոտա ՌԱՖ-4-ի» ուղևորը՝ 1942 թ. ծնված Էդիկ Չատյանը, մահացել է:

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Բերդ-Արծվաբերդ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա ՌԱՖ-4» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 42-ամյա վարորդ Ռազմիկ Պապյանը մահացել է, իսկ 24-ամյա ուղևորը, «Տոյոտա ՌԱՖ-4-ի» 45-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս