Թուրքիան պատրաստվում է վերսկսել կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված ավիահաղորդակցությունն Իրանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈւՂԻՂ
«Ձեզ թվում է, մենք Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին իմացել ենք նրա հայտարարությունից հետո՞, չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը պարոն Վանեցյանի հետ հանդիպել է նույն այդ այգում բազմաթիվ անգամ, պարոն Վանեցյանը դա նույնպես չհերքեց»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ իրավապահները սկսեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն իրականացնել այն բանից հետո, երբ իմացան, որ վերջինս հանդիպել է Վանեցյանի հետ:
Հաշվիչ հանձնաժողովը հրապարակել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության արդյունքները:
Սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Իզմիրլյան» ԲԿ-ում մնալը կախված է նախ նրա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկների գնահատականներից, ինչպես նաև Վարչական դատարանի որոշումից: Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ նշելով, որ չի ցանկանա մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը: Այսօրվա դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր: Նա շարունակում է գտնվել ԲԿ-ում, որտեղ, Վարչական դատարանի որոշմամբ, մնալու է մինչև երկրում համավարակով պայմանավորված արտակարգ դրության ավարտը:
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաներն անակնկալ ստուգայցեր են կատարել մի շարք զորամասերում՝ օրվա վերակարգերի ծառայության կազմակերպման, անցագրային խստացված ռեժիմի պահպանման, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակի ստուգման նպատակով:
Հունիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կոմիտաս Մուրադյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից․
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիման վրա` ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, այսօր 3 օրով կասեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը:
Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստը։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հունիսի 16-ից դադարեցնում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իր լիազորությունները:
Նրանց թվում է, թե պաշտոն ստանալով մարդ են դարձել, այնինչ նույն ԱԺ-ի այգեպաններն ու բակի բանվորներն իրենցից հազար անգամ լավ մարդ են։
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել է.
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համոզմամբ՝ չի կարող սահմանափակվել մարդու՝ հավաքներ իրականացնելու իրավունքը, քանի որ հավաքներ անցկացնելը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը:
Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ՝ երեկ ցուցաբերած մարդկային մեծ աջակցության համար։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ մեր երկրում չի կարող լինել մեկ մարդու միանձնյա իշխանություն։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր երբեք չեն եղել իմ համակիրը, չեն եղել իմ ընտրողը, գուցե եղել են նաև իմ ընդդիմախոսը, բայց տեսնելով դրսևորված անարդարությունը, կատարվածի պարզունակ քաղաքական պատվերը՝ չլռեցին և իրենց վրդովմունքն արտահայտեցին։ Կատարվածն իսկապես շատ տգեղ է, որը կարճ կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում։
«Կան իրավական գործընթացներ, մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն՝ սա իշխանությունն իր գործողություններով փաստում է: Օրինակ, երբ ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը, այդ իրավական գործընթացները սկսվում են, այսինքն՝ ժամանակագրորեն սա շատ տեսանելի ու ակնհայտ է: Տեսնում ենք, որ պաշտոնյաների բարձր մակարդակով տարածվում են նախաքննական գաղտնիքի փաստաթղթեր, արդեն որոշում են՝ մարդը մեղավո՞ր է, թե՞ անմեղ, այսինքն՝ սոցիալական ցանցերում դատավճիռ են իրականացնում: Այս ամենը ցույց է տալիս, որ կա քաղաքական ազդեցություն և միջամտություն իրավական գործընթացների նկատմամբ»,- ասաց Անի Սամսոնյանը:
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների հետ արդեն ակտիվ աշխատանքային փուլում են:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքների նպատակով հունիսի 16-ին‚ 17-ին‚ 18-ին, 19-ին‚ 20-ին և 21-ին՝ ժամը 9.00-ից մինչև 13.00 և 14.00-ից մինչև 19.00‚ Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
ՀՀ իշխանությունը որևիցե մեկին ձերբակալելու քաղաքական որոշում չի կայացնում, ինչպես որոշում չի կայացնում կազմակերպություններից մեկի կողմից 30 մլրդ դրամի գումար պետբյուջեից պահել։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար նիստին։
Այսօր Երևանի պետական համալսարանում գիտխորհրդի առցանց նիստ էր անցկացվում, ընտրում էին հոգաբարձուների խորհրդի անդամներին։ «Քվեարկությունն ավարտվել է, այս պահին հաշվում են քվեաթերթիկները: 15:30 կլինի նիստը, որը կհաստատի արդյունքները»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստին, որն ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին:
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Լուսանկարն արվել է երեկ Գեղարդում:
«Ձեզ թվում է, մենք Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին իմացել ենք նրա հայտարարությունից հետո՞, չարաչար սխավում ենք: Պարոն Ծառուկյանը պարոն Վանեցյանի հետ հանդիպել է նույն այդ այգում բազմաթիվ անգամ, պարոն Վանեցյանը դա նույնպես չհերքեց»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ իրավապահները սկսեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն իրականացնել այն բանից հետո, երբ իմացան, որ վերջինս հանդիպել է Վանեցյանի հետ:
Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 656-ով: Վերջին հինգ օրվա ընթացքում վարակի ամենօրյա թիվը գերազանցում է 600-ը։
«Մենք մեր գործողություններով երբեք որևէ սահման չենք անցել, մեր իշխանությունը որևէ քաղաքական հետապնդում չի արել: Նման քննադատություն հնչում է այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես գալը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով այն գնահատականներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը, նրան հարցաքննելը քաղաքական հետապնդում է:
«Այս լուսանկարն արվել է երեկ Հաղարծինում: Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա»: