«Դուք Ծառուկյանին էսպես հերոսացնում եք. ցեցն ընկել ա ձեր մեջ, բայց հասկացեք, քանի ուշ չի». Գագիկ Ծառուկյան
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է:
Այսօր կեսօրից քիչ անց Ազգային ժողովի շենքի դիմացից բերման ենթարկեցին Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանին և երիտթևի նախագահ Աշոտ Անդրեասյանին։ Երկուսին էլ տարել են ոստիկանության Էջմիածնի բաժին, 168.am-ին հայտնեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ-ում այսօրվա խայտառակ քննարկումը եւ Գլխավոր դատախազի անտրամաբանական եւ լղոզված պնդումները ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց, որ զվարճալի է տեսնել, թե ինչպես է նա փորձում ապացուցել, որ մածունը սև է:
Այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով խորհրդարանի համաձայնությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելու համար։
Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:
Գագիկ Ծատուկյանը խորհրդարանում է. այս պահին նա ելույթ է ունենում
Մինչ Ազգային ժողովում վերջին հարցն են տալիս գլխավոր դատախազին, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Դեպի Մաշտոցի պողոտա տանող թունելը երկու կողմից արգելափակել են։ Ներքևի կողմից արգելափակել են ավտոբուսներով։
«Մենք բոլորին և ֆիքսել ենք դեմքերով, և բարձրախոսով հայտարարել ենք, նույն մարդիկ «ա» կետից տեղափոխվում են «բ» կետ և ասում են՝ հավաքի մասնակից չենք: Մենք մինչև բերման ենթարկելը և զգուշացրել ենք և ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան: Այս պահին hավաքի վայրը հանդիսանում է հարակից այս փողոցները»
«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը Հայաստանում երկու տարի առաջ սկսված քաղաքական հետապնդումների շղթայի շարունակությունն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրավաքաղաքական գործընթացներին և ԱԺ-ում նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ քննարկումներին։
Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջև ծավալվեց հետևյալ երկխոսությունը.
«Իսկ ՀՀԿ-ի գրասենյակը խուզարկե՞լ եք, կարող է էնտեղ էլ կան էդպիսի թղթեր». Մարուքյանը՝ դատախազին
«Իսկ ինչո՞ւ փետրվարին չեկաք Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ». Էդմոն Մարուքյան
«Ինձ հնարավո՞ր է վախեցնել, բա փորձեիք վախեցենել, կարող է մի բան դուրս գար». Արթուր Դավթյանը՝ Արման Աբովյանին
Խուզարկություններ, բերման ենթարկվածներ, Ազգային ժողով տանող ճանապարհները փակ են, շենքը՝ շրջափակված (լուսանկարներ):
Քաղաքացիները բեռնատար ավտոմեքենաներով փակել են Աբովյան-Երևան ավտոճանապարհը։ Բեռնատար մեքենաներով փակ է Ավանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհը։ Տաքսիներով փակել են նաև «Դալմա մոլի» հատվածը։ Այս մասին գրում է aysor.am–ը։
«Միջնորդում եմ՝ համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ իր կողմից երեկ ԱԺ նախագահին ներկայացրած միջնորդագիրը։
Ոստիկանները բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ բարձր ամբիոնից միջնորդություն ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար:
«Կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ Դատախազը կատարում է քաղաքական էլիտայի պատվերները». Գևորգ Գորգիսյան
Ժամը 11:00–ի դրությամբ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 103 անձ: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից: Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:
«Ինչպես կարող էր «Իմ քայլը» մինչև դատախազի՝ ԱԺ գալը արդեն որոշում ունենար իր քվեարկության մասին»
«Ի՞նչ էիք ուզում ասել ԱԱԾ-ի երեկվա հրապարակած տեսանյութերով». Արմեն Եղիազարյանը՝ դատախազին
Խորհրդարանում արդեն մեկնարկել է հերթական քառօրյան, որին գրանցվել է 121 պատգամավոր։ Այսօրվա քառօրյայի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և պատգամավորին ազատությությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հանրապետության գլխավոր դատախազի երկու միջնորդագրերը, որոնք սկսեցին քննարկվել հենց հերթական նիստի մեկնարկից հետո։
«Պարո՛ն դատախազ, էդ թղթերը սարքած անուններով մարդկանց չեմ ճանաչում՝ լինելով ԲՀԿ հիմնադիր անդամ». Վահե Էնֆիաջյան