«Սխալվել եմ․․․ ԱԺ ամբիոնի խոսափողը ձեզանից լավ քաղաքական գործիչ է»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմքայլականների բարբաջանքն եմ լսում առավոտվանից ու չեմ դադարում զարմանալ նրանց ճնշող մեծամասնության մեծամտության եւ պրիմիտիվության վրա։

Նրանց թվում է, թե Նիկոլի ստերի ստվերի տակ մանդատ քերելով՝ իրենք քաղաքական գործիչներ են դարձել։

Նրանք չեն հասկացել, որ մանդատը խելք չի տալիս, խելքը մինչ այդ պիտի ունենային։

Նրանց թվում է, թի մի քանի տեսախցիկների առջեւ արտաբերած անհեթեթ բառակույտը քաղաքական տեսակետ է։

Նրանց թվում է, թե պաշտոն ստանալով մարդ են դարձել, այնինչ նույն ԱԺ-ի այգեպաններն ու բակի բանվորներն իրենցից հազար անգամ լավ մարդ են։

Ժամանակին ասել էի, որ հաջորդ ԱԺ-ն բաղկացած է լինելու Նիկոլի սելֆիի ձողերից եւ ուսապարկերից։ Սխալվել եմ, նրանց մեծամասնությունը քաղաքական առումով պարզապես թթվի քարեր են։

ԱԺ ամբիոնի խոսափողը ձեզանից լավ քաղաքական գործիչ է»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221974527450416

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930