Ակցիա ԱԱԾ-ի դիմաց՝ ի աջակցություն Ծառուկյանի. ՈւՂԻՂ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ խորհրդարանը մեկ գործառույթ է իրականացնում՝ տա՞լ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորությունը, թե՞ ոչ։ «Ազգային ժողովի պատգամավորներն այն անձինք չեն, որոնք հսկողություն են սահմանում, թելադրում կամ ճնշում են գործադրում իրավապահ համակարգի վրա: Հետևաբար՝ հարցը, թե ինչու գործ չի հարուցվում Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի նկատմամբ, պետք է ուղղեք […]
Հեղափոխությունը կերակրում է իր զավակներին։
Հարգելի հայրենակիցներ, որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ՝ տեղեկացնում եմ, որ այսօր՝ 2020 թվականի հունիսի 16-ին, հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի բնակարաններում խուզարկության և անվան հետ առնչվող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ ԱԱԾ առանձին պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործություններ կատարելու հանգամանքները պարզելու և քրեաիրավական գնահատական տալու համար։
«Խառնակչությամբ է զբաղվում մի համակարգ, որի քաղաքական դաշտ թափանցելը թույլ տալ չենք կարող». Անդրանիկ Քոչարյան
Զրկել Գագիկ Ծառուկյանին ազատությունից, նրան կալանավորել. Գլխավոր դատախազը ներկայացրեց 2-րդ միջնորդությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը քիչ առաջ ավարտեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քվեարկությունը։ Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր, որոնց բոլորն էլ կողմ են քվեարկել։
Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և միջազգային կառույցների ու դիվանագիտական ներկայացուցչությունների լռությանը։ Նա նշել, որ այդ լռության դիմաց նրանց ու Փաշինյանի միջև առևտուր է եղել։ «ԲՀԿ նկատմամբ ակնհայտ ցինիզմով շաղախված քաղաքական հետապնդումներն ու փողոցում բողոքող քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներն իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանին տանում են ուղիղ դեպի քաղաքական կործանում:
2020 թ. հունիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հունիսի 18-ին, ժամը 14։00-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ բազմաթիվ փաստաբաններ, այդ թվում՝ եվրոպացի փաստաբաններ, պատրաստակամություն են հայտնել՝ իր վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մասով դառնալու իր անձնական պաշտպանը:
«Տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին:
Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանի ամբիոնից խոսեց իշխող քաղաքական ուժի ազնվությունից և անկեղծությունից, թե որքանով է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացն ազնիվ, անկեղծ, իրավական կամ քաղաքական:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին պաշտպանության բանակի սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը մասնակցում է միայն «Իմ քայլը». ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը
Հունիսի 16-ի ցերեկը, 20-21-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում, 17-19-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
1 ժամ՝ գաղտնի քվեարկությամբ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկության համար
Զգույշ ընտրե՛ք բառերը, առանց հասկանալու դրանք չարտաբերեք. Արթուր Դավթյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորներին
«Գագիկ Ծառուկյանն ազատությունից չի զրկվել, ԱԺ-ն դրա համաձայնությունը չի տվել». ԱԺ նախագահ
Իրանում կորոնավիրուսի հունիսի 16-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 563-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 192 հազար 439: Մահացածների թիվն ավելացել է 115-ով:
«Լիահույս ենք, որ քննությունը կպարզի, որ Գագիկ Ծառուկյանը մեղք չունի ու մենք նրան հետ կողջունենք ԱԺ-ում». Արարատ Միրզոյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական ուղիղ կապը կանցկացվիսահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից հետո:
«Այո, կորոնավիրուսը բոլոր երկրների վրա շատ վատ ազդեցություն է թողել: Իմ մոտ տպավորություն է, որ վերջում ինչ-որ տեղից կորոնավիրուսն է հայտարարությունով հանդես գալու և միանա այդ ամեն ինչին, ինչը այսօր քաղաքական դաշտում կատարվում է: Ես ուզում եմ հասկանալ՝ կա՞ երկիր, որտեղ կորոնավիրուսի պատճառով տնտեսությունը չի տուժել, և վստահեցնում եմ ձեզ, որ վերջում ունենալու ենք այն պատկերը, որը խոսուն է լինելու այն գործունեության մասին, որը տեղի է ունեցել: Իսկ մեղավորները, եթե նման մեղավորներ եղել են, պատժվելու են, որովհետև, իհարկե, հաղթանակը բոլորինն է, հեղափոխությունը դահլիճում նստած բոլորինն էր, չգիտես՝ ինչու, քայլում էին մի քանի հոգի, հետո միացավ ժողովուրդը, բայց հաղթանակը, չգիտես՝ ինչու, բոլորինն է, բայց պարտությունը միանշանակ որբ է, և դա հասկանալի է: Պատասխանատվության մասին խոսելիս՝ մենք բազմիցս ասել ենք, որ պատասխանատվությունը, այո, մերն է»:
Աշոտ Անդրեասյանին և մյուսներին անօրինաբար բերման են ենթարկել համաճարակային բոլոր կանոնները պահպանելով զբոսանքի համար:
«Դուք ոչնչացրեցիք Ձեզ, կատարեցիք քաղաքական պատվեր այնպես, ինչպես նախկինում կատարում էիք Փաշինյանի դեմ».Նաիրա Զոհրաբյան
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ազգային ժողովում, ինձ համար ոչ սպասելի էր, իհարկե, ես չէի սպասում, որ բանը կհասնի նրան, որ հեղափոխություն արած ուժը կդառնա հակահեղափոխական: Պատճառը պարզ է, այն կարգախոսները, լոզունգները, որը իրենք հնչեցրեցին և ժողովրդի ուսերի վրա եկան իշխանության, այսօր իսպառ չի կատարվում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը: