Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ԱՀ գյուղատնտեսության նախարարության աննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները մայրաքաղաքի հանրային սննդի կետերում իրականացրել են մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ:
«Ես համոզված եմ, որ Նաիրա Զոհրաբյանին թիրախավորելը ոչ միայն ունի ներքին քաղաքական խնդիր լուծելու հարց (հայտնի է, որ ինքը երևի թե պատգամավորներից ամենափորձառուներից է, ամենաակտիվներից է), բայց այստեղ խնդիր կա ոչ միայն ոչնչացնել, այդպես ասած, նրա բարոյական կերպարը և ներքին քաղաքական դաշտում բերել, զրոյացնել «Բարգավաճ Հայաստանի» ամենաակտիվ պատգամավորներից մեկի դեմքը, այլև ծառայություն մատուցել Ադրբեջանին, որով, փաստորեն, իշխանությունները տալիս են հնարավորություն, որ ադրբեջանական կողմը ոչ միայն իր սեփական լրատվականներով, այլև հենց այդ նույնը հարցը շինծու, արհեստական (ես հիմա կբացատրեմ՝ ինչու եմ համոզված) բերել և դարձնել Ադրբեջանի ձեռքին զենք և ասել, որ «ահա, տեսեք՝ ով է խոսում Ադրբեջանի քաղաքականության մասին՝ լինի դա ձկնկիթային և այլն, մեկը, որն ինքն իր սեփական նախաձեռնությամբ կոռուպցիայով է զբաղվում հենց, այսպես ասած, ապացուցված ձևով»:
Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը:
Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու հաղթահարման հնարավորությունները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մասնավորապես առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է առոսջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հունիսի 16-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Մարտունու շրջանի Հացի գյուղում ծառից մարդ է ընկել և մահացել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է: Մարդկանց հերթի մեջ են դնում՝ հոսպիտալացման համար, այդ թվում՝ արդեն ծանր թոքաբորբ տանողներին:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը թեմայից շեղվելով՝ իր ելույթում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին, ինչպես նաև ընդդիմությանը լռեցնելու մասին նրանց հայտարարություններին:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ բոյկոտում են ու ողջ խմբակցությամբ դուրս են գալիս նիստերի դահլիճից։
Հունիսի 17-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղու վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
«Հայաստանում կա քաղաքական վերնախավերի պատերազմ». Երվանդ Բոզոյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ վարկային կազմակերպության տնօրենի և վարկային մասնագետի կողմից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները, նրանց գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
«Չորրորդ ամիսն է՝ արտակարգ դրության մեջ ենք, բայց կարանտին չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ, երբ կա արտակարգ դրություն, բայց չկա կարանտին, դա միայն քաղաքական նպատակներ է հետապնդում, որ համակարգի դեմ քաղաքական ելույթներ չլինեն:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գերազանց է գնահատում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, որը պետք է քննի Կառավարության, պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի, դրա կանխարգելման աշխատանքները:
Շվեդական «Nordic Monitor» կայքը հայտնել է, որ Թուրքիան Հունաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել: Նշվել է, որ «Չաքա բեյ» ծածկագրով գործողության ծրագիրը թարմացվել և ավարտուն տեսքի է բերվել 2014 հունիսի 13-ին։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
«Այս տարի Հայաստանում, բոլոր այն համայնքներում, որտեղ կա մեկից ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային հայտագրման միջոցով։ Անցած տարի փորձնական կարգով հայտագրումն իրականացվել է Երևանում,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով,- Այս տարի փաստացի կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40,000 թիվը, և մեր հաշվարկներով՝ հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-27,000 երեխաների համար։ Նրանք այն երեխաներն են, որոնք բնակվում են այն համայնքներում, որտեղ կա մեկից ավելի դպրոց։ Այս պահին արդեն հայտագրվել է 22150 առաջին դասարանցի»։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտը պետք է լցված լինի նոր մարդկանցով, նոր քաղաքական ուժերով, որոնք ինչ-որ ընտրությունների ժամանակ կկարողանան փոխարինել այսօրվա իշխանությանը:
«Ինչպես չի կարելի ղեկավարել պետությունը. մի մենագրության նյութ կհավաքվի». Արման Սաղաթելյան
«Գագիկ Ծառուկյանն այս պահին տանն է, շատ բարձր տրամադրություն ունի, համակարգում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու խմբակցության աշխատանքները»,- 168.am-ի այն հարցին, թե որտե՞ղ է այս պահին գտնվում ԲՀԿ առաջնորդը, ասաց ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը:
Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննության հարցով դատական նիստը
Ուկրաինայում Իրանի դեսպանությունն ուկրաինական SkyUp ավիաընկերության հետ հունիսի 20-ին ժամը 15։10-ին Կիև-Երևան չարտերային չվերթ է կազմակերպում՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղիով տեղափոխելու համար։
Հունիսի 17-ին, ժամը 05։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ արագաչափի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և վնասել ոտքը․ փոսից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 5-ին կայանալիք Մարտունու քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է 6 թեկնածու:
«Ո՞վ է պարետը Սահմանադրությամբ, որ մի հատ էլ կանոններ սահմանի». Ռուբեն Մելիքյան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ հիմնական պահանջները հանրային սննդի կազմակերպությունների համար։
Ընտրակեղծիքների համակարգը ռազմավարական այլանդակություն է և չափազանց վտանգավոր։ Այն, սկսած 1995-ից, կիրառական կողմի և մեթոդների տեսակետից ապրել է մեծ էվոլյուցիա՝ պարզագույն ընտրական արկղերի գողություն և լցոնում, կրիմինալ տարրերի ներգրավում, հանձնաժողովների տոտալ կաշառում, հետո՝ ավելի մշակված եղանակներ, կրկնաքվեարկություններ, հաշվառման վայրի փոփոխություն, շրջիկ խմբեր, իհարկե ամենազանգվածայինը՝ ընտրակաշառք, որը վերցնում են ինքնակամ, և որի համար ձևավորվել էր բարոյական նորմ՝ «վերցրել ես՝ պիտի խոստացածդ ձևով քվեարկես»։
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Աժ նախկին պատգամավոր կալանավորելու հարցը։ Այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվելու է նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը։
«Իշխանությանը պետք է օր առաջ տուն ուղարկել». Արծվիկ Մինասյան