«Հեղափոխական անխախտ սկզբունքները. Փաշինյանը չի կարողանալու խուսափել դրանցից». Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը գրել է․

«1. Հեղափոխությունը հիմնավորում և պլանավորում են փիլիսոփաները, իրականացնում են ռոմանտիկները, վայելում՝ սրիկաները։

2. Հեղափոխությունը կերակրում է իր զավակներին։

3. Ազատության կոչերով և ամբոխի միջոցով իրականացրած հեղափոխությունը ստրկացնում է ամբոխին ու ձգտում տիրանիայի։

4. Հեղափոխությունը քարոզում է սեր, բայց բերում է ատելություն, արյուն և քաոս։

5. Հեղափոխականներն այլասերվում են և անում բաներ, որոնց դեմ հեղափոխոություն էին անում։

6. Հեղափոխությունից շատ չանցած կարիք է լինում փրկել հեղափոխության արժեքները հեղափոխականներից։

7. Հետսովետական տարածքի բոլոր հեղափոխությունները վերջում վերածվում են բոլշևիկյանի։

8. Հեղափոխությունը հիվանդության հետևանք է և հիվանդության խորացում, այլ ոչ թե հիվանդության բուժում։

9. Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալով վերածվում է խիստ հակահեղափոխական ուժի։

10. Հեղափոխությունը խժռում է իր զավակներին։

11. Հեղափոխությունը փառքի հարթակից դեպի կառափնարան է ճանապարհում հեղափոխության սիրելիներին, առաջին հերթին՝ առաջնորդին»։

Հեղափոխական անխախտ սկզբունքները. Փաշինյանը չի կարողանալու խուսափել դրանցից————————1. Հեղափոխությունը հիմնավորում և…

Gepostet von Andranik Tevanyan am Dienstag, 16. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս