Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կսկսվի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:
Բա չեք ասի՝ ԱԺ պատգամավոր Հայրապետյան Մխիթարը կես ժամ ժամանակ է տալիս X լրատվամիջոցի «շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց»՝ նյութերից մեկի վերնագիրը փոխելու կամ նյութը հեռացնելու համար, քանի որ իր սրտով չէ։ Դա դեռ քիչ է, անվտանգության մարմիններին էլ ուղորդում է։
Իրադարձությունների ընթացքը մեզ մեծ արագությամբ մոտեցնում է անշրջելիության կետին, օրեցօր նվազում են աղետալի վիճակից դուրս գալու մեր հավաքական կարողությունները: Այս կառավարության գործունեությունը ամեն օր մեծացնում է երկիրը «փլատակների» վերածելու հավանականությունը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջապե՛ս։ Վերջապես գտնվեց համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Պուտինը, Թրամպը, Մակրոնը, Սի Ցինպինը, Կոնտեն, Սանչեսը, Թրյուդոն, Նաթանյահուն և մյուս բոլոր ղեկավարները վեց ամիս շարունակ փնտրում և չէին գտնում համավարակի դեմ թիրախավորված պայքարի ուղիղ ճանապարհը։ Պարզվում է այն շատ պարզ է։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հանդիպումներին, որի մասին խոսել է նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ հանդիպումների մասին իրենք վաղուց են իմացել:
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները քաղաքական են և վնասում են ներդրումային միջավայրին, «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել «Italian Stoneware» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին: Նա համոզմունք է հայտնել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է մեծ հարված հասցնել առաջիկայում նախատեսվող բազմաթիվ խոշոր ներդրումային ծրագրերին, որոնք օտարերկրյա գործարարները պաստրաստվում են իրագործել Հայաստանում:
«Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ, առավել ևս, որ մի քանի անգամ պատասխանել եմ: Բոլորս վկա ենք և իմ կողմից Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելուց հետո պարոն վարչապետի հրապարակային ելույթներին, և Դավիթ Գրիգորյանի կողմից պարոն Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատարանների շրջափակելու կոչերին և մասնակցությանը: Ես ոչինչ չպատասխանեմ»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Երեկ մամուլում անդրադարձ եղավ այն մասին, որ հունիսի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները թունելներ են փնտրել:
ԲԴԽ-ն քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու հարցը. ՈւՂԻՂ
Հունիսի 18-ին, ժամը 02։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում` բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի շինություն։
«Ինձ ուղարկեցին մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր հետևյալ կերպ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այս լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց այս հակապետական դավաճանական վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ նյութը հեռացնում եք, կամ՝ վերնագիրը փոխում։ Կես ժամ ժամանակ», – ըստ aysor.am–ի՝ ասաց Հայրապետյանը։
Վերաքննիչը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը:
Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և Սահմանադրական դատարան դիմելու իրենց նախաձեռնությունների հետ կապված՝ ԼՀԿ-ի հետ ընթանում են կոնստրուկտիվ բանակցություններ:
2019թ հունիսի 20-ին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի առաջ, մամուլում լուրեր հայտնվեցին, թե ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը, ինչն ավելի ուշ հաստատեց նաև վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Վարչապետը շրջում է քաղաքում .ՈՒՂԻՂ:
Կառավարությունն այսօրվա որոշմամբ թույլատրեց Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս իրականացնել: Նախագիծը կառավարությունում ներկայացնելիս՝ շրջակա միջավայրի փոխնարարար Վահե Ջիլավյանը նշեց, որ սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ թույլատրվել է 2004 թվականին:
Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
Իտալական հեղինակավոր «Լա Ռեպուբլիկա» օրաթերթը հունիսի 16-ին հրապարակված «Ապագայի կայարան» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման պատճառով հասարակություններին պարտադրված նոր ապրելակերպին, մարտահրավերներին ու դժվարություններին և այդ համատեքստում ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը:
Բոլոր նրանք, ովքեր հուլիսի 1-ից հետո կժամանեն Վրաստան արտասահմանից, այլևս ստիպված չեն լինի պարտադիր կերպով գտնվել երկշաբաթյա կարանտինում։ Այս մասին գրում է geomigrant.com կայքը։
Կառավարությունն աջակցություն կտրամադրի վարձու աշխատողներին. ընդունվեց հերթական փաթեթը
«Երբ որ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիա տարածելու, էդ էլ, պարզվեց՝ խոսքի իրավունքն ենք խախտում: Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես, ասում ա՝ «Կորոնավիրուս չկա», «փող են տալիս, մարդկանց փող են տալիս, որ բանից, վթարից ենթարկվածների հարազատներին փող են տալիս, որ իրանք համաձայնեն, որ իրանց հարազատը կորոնավիրուսից ա մահացել», և այլն, և էսպես շարունակ:
Երկու օր առաջ «Գյումրի» ԲԿ-ում մահացած 66ամյա կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին: Տեղեկությունը, թե երկու անգամ կնոջն առաջարկվել է թեստավորել, և երկու անգամ էլ թեստավորումից հրաժարվել են, այն էլ գրավոր, հիվանդի հարազատները հերյուրյանք են որակում:
Հասցեներով հրապարակեք նրանց տվյաները, որոնք ամբողջ օրը դեմ են խոսում, բայց ընտանիքի կեսը վարակված է
«Չենք կարող ամբողջ առողջապահական հզորությունները ծառայեցնել միայն կորոնավիրուսի հիվանդությանը»
«Մեկ դիմակը կծախվի 70-75 դրամ». Գեղամ Գևորգյան
«Մենք որ սկսեցինք խնդրել մեր քաղաքացիներին, հետո պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ, եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ օգտագործել տնային օգտագործման դիմակներ, որը, սակայն, երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին: Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ նաև մոդայիկ է կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ այստեղ ներկա, կտորի դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև այն մի քանի անգամ ավելի է պաշտպանում: Նույնը՝ մեր մյուս քաղաքացիներին»,- կառավարության նիստում ասաց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, թե կտորի դիմակի ալտերնատիվ լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի, այլ ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ:
Արդեն որերորդ անգամ իմ գործընկերների կողմից լսում եմ արտահայտություն, որի հիմնական միտքն է՝ եթե քննադատում ես իշխանություններին, համաձայն չես վարվող քաղաքականության, վարչապետի հետ, ապա դու գործում ես ընդդեմ պետության։