«Վարչական շրջաններում կգործեն հերթապահ մանկապարտեզներ»․ ցանկ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչական շրջաններում կգործեն հերթապահ մանկապարտեզներ
Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։
Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։
1️⃣ Կենտրոն – թիվ 1
2️⃣ Արաբկիր – թիվ 25, թիվ 31
3️⃣ Աջափնյակ – թիվ 47, թիվ 50
4️⃣ Ավան – թիվ 52
5️⃣ Դավթաշեն – թիվ 60, թիվ 62
6️⃣ Էրեբունի – թիվ 64, թիվ 66
7️⃣ Մալաթիա-Սեբաստիա – թիվ 91, թիվ 96
8️⃣ Նոր Նորք – թիվ 100, թիվ 114
9️⃣ Նորք-Մարաշ – թիվ 122
1️⃣0️⃣ Նուբարաշեն – թիվ 125
1️⃣1️⃣ Շենգավիթ – թիվ 126, թիվ 139
1️⃣2️⃣ Քանաքեռ-Զեյթուն – թիվ 162, թիվ 157
Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի»։
Վարչական շրջաններում կգործեն հերթապահ մանկապարտեզներԵրեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում…
Gepostet von Tigran Virabyan am Donnerstag, 18. Juni 2020