Կթույլատրվի սիգ ձկան փորձարարական որսը

Կառավարությունն այսօրվա որոշմամբ թույլատրեց Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս իրականացնել: Նախագիծը կառավարությունում ներկայացնելիս՝ շրջակա միջավայրի փոխնարարար Վահե Ջիլավյանը նշեց, որ սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ թույլատրվել է 2004 թվականին:

«Փորձարարական որսի ըթնացքում ձկան քաշը պետք է լինի 500-ից ոչ պակաս: Որսը պետք է իրականացվի 40մմ և ավելի ցանցավանդակի դնովի ցանցերով»,- ասաց փոխնարարար Ջիլավյանը՝ նշելով, որ այս տարի որսը թույլատրվելու է մինչև հոկտեմբերի 1-ը:

Շրջակա միջավայրի փոխնարարարը նաև տեղեկացրեց, որ ձկնորսություն իրականացվելու է օրվա լուսային ժամերին, մուտքի ու ելքի տեղամասերում, որոնք թվով 17-ն են, աշխատելու են տեսուչներ, որոնք համապատասխան մատյաններում որոշակի տվյալներ են լրացնելու՝ դրանք հետագայում նախարարությանը տրամադրելու համար:

Մարդիկ հայտերը կարող են ուղարկել առձեռն, փոստով կամ էլ. փոստով: Հայտերի ներկայացման ժամկետների մասին նախարարությունը կներկայացնի լրացուցիչ տեղեկություն:

Վարչապետն էլ հավելեց, թե այս որոշումը կայացվել է Սևանա լճում ձկնորսություն իրականացնող քաղաքացիների հետ քննարկումների արդյունքում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս