«Կոչ եմ անում կտորից դիմակ չկրել». Արսեն Թորոսյան

«Մենք որ սկսեցինք խնդրել մեր քաղաքացիներին, հետո պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ, եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ օգտագործել տնային օգտագործման դիմակներ, որը, սակայն, երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին: Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ նաև մոդայիկ է կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում  և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ այստեղ ներկա, կտորի դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև այն մի քանի անգամ ավելի է պաշտպանում: Նույնը՝ մեր մյուս քաղաքացիներին»,- կառավարության նիստում ասաց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, թե կտորի դիմակի ալտերնատիվ լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի, այլ ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ:

Արսեն Թորոսյանը նաև ԱՀԿ-ին մեջբերեց՝ նշելով, որ վերջինը պարտադրում է 60-ն անց և խոցելի խմբում գտնվող քաղաքացիներին պարտադիր կրել բժշկական դիմակ:

Սա կառավարության այսօրվա հերթական նիստում հնչած հայտարարությունն է, որը հակասում է նախկին հայտարարություններին:

Արդեն մի քանի շաբաթ Երևանի, ինչպես նաև մարզերի փողոցներում կարելի է լսել «Խոսում է ՀՀ կառավարությունը» նախաբանով սկսվող հայտարարությունը, որտեղ սոցիալական հեռավորությունը պահպանելու և դիմակ կրելը պարտադիր լինելուց զատ, նշվում է, որ քաղաքացիները կարող են կրել նաև կտորից դիմակներ, անգամ ինքնուրույն պատրաստել:

Անգամ վարչապետն էր ինքնաշեն դիմակներին անդրադարձել՝  ֆեյսբուքյան իր էջում կիսվելով ընտանիքի անդամների լուսանկարով ու կից գրառմամբ՝ «Եթե չեք կարող դիմակ գնել, պատրաստեք տանը և կրեք ամենուր»:

Մայիսի 14-ին, երբ կառավարությունը հերթական անգամ խորհրդարան էր բերել  արտակարգ դրությունը երկարացնելու մասին նախագիծը, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ անդրադարձել էր ինքնաշեն դիմակներին և ասել, թե պարտադիր չէ բժշկական եռաշերտ դիմակ կրելը,  որ քաղաքացիները կարող են նաև շարֆով փաթաթվել, դուրս գալ տնից:

Այսօր նորից փոխվեցին իրավիճակը և  կառավարության ներկայացրած պայմանները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս