Կառավարությունն աջակցություն կտրամադրի վարձու աշխատողներին. ընդունվեց հերթական փաթեթը

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ ծրագիր՝ թվով 20-րդը, որով նախատեսվում է աջակցել մասնավոր հատվածին, առավել տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Այդ ոլորտների շարքում են, օրինակ, հյուրանոցներն ու հյուրատնային ծառայությունները, հանրային սննդի ոլորտը, զբոսաշրջային ծառայությունները, նախադպրոցական կրթական, սպորտային  հաստատությունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ՝ ծրագրի շահառու կարող են լինել այն քաղաքացիները, որոնք 2020  թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ:

«Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, և աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Աջակցությունը տրամադրվելու է դիմումների հիման վրա: Քաղաքացիները դիմումը կարող են լրացնել ssa.am կայքի միջոցով: Դիմումների ընդունումը հնարավոր կլինի հունիսի 22-ից:

Նախատեսվում է, որ ծրագրի շահառուներ կարող են լինել շուրջ 36.800 մարդ: Նախագծի բյուջեն կազմում է 2,5 մլրդ դրամ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս