«30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են. վե՛րջ, նեյնիմներին պետք է վերջ տալ»․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում կորոնավիրուսային իրավիճակի մասին խոսելիս՝ վարչապետը կրկին հիշեց անցյալը:
«Երբ որ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիա տարածելու, էդ էլ, պարզվեց՝ խոսքի իրավունքն ենք խախտում: Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես, ասում ա՝ «Կորոնավիրուս չկա», «փող են տալիս, մարդկանց փող են տալիս, որ բանից, վթարից ենթարկվածների հարազատներին փող են տալիս, որ իրանք համաձայնեն, որ իրանց հարազատը կորոնավիրուսից ա մահացել», և այլն, և էսպես շարունակ:
Մի հատ էլ բան, կառույցներ կան, 30 տարի Հայաստանին ասել են՝ «պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, պայքարեք ընտրակեղծիքների դեմ», հիմա որ ռեալ պայքար ա սկսվել, ասում են՝ «վայ, բա էդ ինչի՞ եք բան անում, ընդդիմությանը ինչի՞ եք ճնշում»: Բա 30 տարվա կոռւպցիոներները հիմա ընդդիմություն են: Էդ շատ լավ ձև ա՝ «ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»: Ու ընդհանրապես, պետք ա էս հարցերում կողմնորոշվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե որ ուղղությամբ գնում են, պարզվում է՝ սխալ է:
«Արտակարգ դրություն ա, պետք ա արտակարգ միջոցներ ձեռնարկվեն: Վերջ, ու էդ նեյնիմներին պետք ա վերջ տալ»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում