![](/banners/BeFunky-design.jpg)
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/1021309.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը, մահացել է ավելի քան 551 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի»-ին, անցած մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է 228 հազար 102 վարակման նոր դեպք, իսկ հիվանդության հետևանքով մահացել է 5565 մարդ։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։