ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին։
Չի կարող տասնութերորդ դարում հիմնադրված Կաթոլիկ եկեղեցին կամ տասիններոդ դարում հիմնադրված Ավետարանչական եկեղեցին նույն նժարի վրա լինել Հայ առաքելական եկեղեցու հետ: Իմ ողջ հարգանքով այդ կրոնական հոսանքներին պատանող իմ հայրենակիցների զգացմունքների եւ այդ եկեղեցիների թողած մշակութային ժառանգության հանդեպ, այնուհանդերձ, պետք է ընդունել, որ հավասարության նշան լինել չի կարող…
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ համավարակի ընթացքում Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի երևանցիները հնարավորինս մեղմ տանեն համավարակի հետևանքները: Հայտարարությունում ասվում է.
Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչներն այսօր՝ հուլիսի 11-ին, բողոքի ակցիա են իրականացրել քաղաքից դեպի իրենց այգիներ տանող ճանապարհի հատվածում, որն արդեն մի քանի տարի է՝ ծառայում է որպես աղբավայր: Բնակիչներից Ավետիս Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այլևս չեն կարող հանդուրժել նման վիճակը:
Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։
«Հարգելի պարետ, իսկ դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը։
Ստամբուլի Սուրբ Սոֆիա քրիստոնեական աշխարհի կարևորագույն տաճարներից մեկը պաշտոնապես մզկիթի կվերածվի։ Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն` Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:
«Մինչև վերջերս Ռուսաստանում Հայաստանի պետհամարանիշերով մեքենայի տիրապետումը չէր հետապնդվում, բայց վերջերս, ինչպես մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունը սկսեցին պահանջներ ներկայացնել նրանց դեմ»,- այս մասին գրում է ռուսական «Ղեկին» կայքէջը «Ռուսաստանում սկսել են ձերբակալել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները» վերնագրով հոդվածում։
Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից:
Մեկ օրում Լատվիայում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Առողջապահական և տնտեսական մարտահրավերների թեստը Հարավային Կովկասի երկրները տարբեր կերպ անցան»,- CaucasusWatch-ին տված հարցազրույցում այս մասին է ասել Բեռլինի Արևելյան Եվրոպայի և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, դոկտոր Նադյա Դուգլասը՝ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի հարուցած խնդիրներին Հարավային Կովկասի երեք երկրներում։
Երեկ (10․07․2020թ․), ժամը 10։00-ի սահմաններում Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցները Արթիկի ԱԱԾ պետի ուղեկցությամբ ստիպողաբար իրենց մեքենաներով բերման են ենթարկել Արթիկի 10-ից ավելի ԲՀԿ ակտիվիստների։
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը կոչ է անում ֆուտբոլային բոլոր շահագրգիռ կողմերին լայն քննարկում կազմակերպել և հանդես գալ առաջարկներով COVID-19-ով պայմանավորված անհավասար մրցակցային պայմանները վերականգնելու համար:
Չեխիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 13 հազարը այն բանից հետո, երբ մեկ օրում այդ ցուցիչն ավելացել է 143-ով:
Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց դիերը:
Ուկրաինայում կորոնավիրուսի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում:
«Սրանից հետո խոսել խաղաղասիրությունից, խոսել մեղմ տոնայնությամբ, առնվազն սխալ է։ Իսկ եթե այդ ամենը պատահական չէ, այլ ուղղորդված է որոշակի շրջանակների ու ուժային կենտրոնների կողմից, ապա այստեղ մենք կարող ենք դավադրապաշտության տեսությանը հետևելով՝ ավելի վտանգավոր եզրահանգումներ անել»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։
Մեկ օրում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք է հաստատվել. մահացել է հինգ մարդ:
Հինգ մարդ մահացել և 28-ը տուժել է հուլիսի 11-ին Վիետնամի Կոնտում շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
Հիմա իշխանությունն իրական թշնամիներին թողած, իսկ երկրի իրական թշնամիները՝ կորոնավիրուսի այս խայտառակ իրավիճակն է, աղքատությունը, սոցիալական լարվածությունը և այլն, զբաղված է մեկ խնդրով՝ քաղաքական հաշվեհարդար տեսնելով ԲՀԿ-ի և նրա առանցքային դեմքերի՝ Գագիկ Ծառուկյանի և իմ դեմ: Ծառուկյանի հայտարարությունը շատ հստակ էր, պարտադիր չէ ամեն օր նույն նախադասությունը կրկնել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Արցախի Հանրապետությունում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:
Հուլիսի 11-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 6 միավոր հատուկ տեխնիկա։
Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 255 հազարը, ապաքինվել է ավելի 217 հազար մարդ:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ՀՀ ՏՄՊՊՀ հայտնեց, որ թույլատրում է «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերումը։ «ԹԻՄ» ՍՊԸ-ն նաեւ պարտավորվել է առնվազն 6 ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել: Աշխատակիցների մասով հարկ եղած դեպքում առանձին կանդրադառնամ։
2020թ․ հուլիսի 10-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը։
Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին: