2020 թվականի հոկտեմբերի 15-ից սկսվել է Արցախի Հանրապետության պաշպանության նախարարության համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։
Աշխարհասփյուռ հայությունը, մեկ բռունցք դարձած, զինվորագրվել է Հայոց բանակին, Արցախի պաշտպանության սուրբ գործին և աշխարհից պահանջում է միջամտել թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած պատերազմին, ի դերև անել հայկական պատմական հողի, Հայոց երկրորդ պետության նկատմամբ նրանց նորօսմանական նկրտումները:
ՊԲ հրետանու հերթական անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները:
Թուրքական F-16 ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին:
Հայաստանը ե՞րբ կդիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ագրեսիան անդրադառնում է նաև ՀՀ տարածքի վրա: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց ավելի վաղ ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունը, որ Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար կդիմի բոլոր միջոցներին, ներառյալ՝ ՀԱՊԿ-ին:
Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արզիկ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախյան առաջին հերոսամարտում 1992-1994 թվականների ընթացքում ականատես է եղել թշնամու վայրագություններին, այսօր՝ տարիներ անց, նրա ձեռագիրը չի փոխվել, նույնն է, սակայն օգտագործվող գործիքակազմը տարբեր է։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը»։
Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։
Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս մեկ Սու-25 ինքնաթիռ: Հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում է չպայթած ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները:
Ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել՝ ներկայացնելով, որ Արցախի դեմ ագրեսիայում չկա թուրքական մասնակցություն. մի կողմից, որ չկան վարձկաններ, որոնք բերվում են հակամարտության գոտի, ինչպես նաև՝ չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները:
168 TV ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին:
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղազախստանի Ահմեթ Յեսևիի համալսարանի 2020-2021թ․ ուսումնական տարվա բացման արարողությանը անցկացված տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձել է Հայաստանին, արցախյան հիմնախնդրին և վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) չեզոքացրել է Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության բջջի երկու անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ էին պլանավորել Վոլգոգրադում:
Ըստ արցախյան գործընկերոջս՝ Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են իրականացրել նաև շտապ բժշկական օգնության մեքենայի ու հոսպիտալի ուղղությամբ, որտեղ պաշտոնական տվյալների համաձայն՝ եղել են նաև քաղաքացիական անձինք: Պարբերաբար հայտարարվում է զինվորականների թվում զոհերի մասին:
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ Զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի, ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանի ասուլիս։
2008-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Sputnik Армения» գործակալությանը հոդված է տրամադրել իր պաշտոնավարման տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։
Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածքի մասի է կազմել, և հայերն այստեղ են բնակվել հազարավոր տարիներ: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը մշտապես Հայաստանի մաս է եղել:
Արցախում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմրիտրի Պեսկովը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, փոխանցում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության բելառուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարավում ծանր ու համառ մարտեր են»։
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
«Դե, երևի մի բան գիտեն, էլի, որ ահաբեկված նման բան է անում։ Ես ողջ և առողջ եմ, ինձ հետ ամեն ինչ օկեյ է, իմ պարտականությունները կատարելու մեջ եմ։ Կարծում եմ՝ թշնամին ավելի շատ ցանկանում է խուճապ առաջացնել։ Մեր դրսի հայրենակիցները, այն կարող ուժերը, որոնք տարբեր երկրներից հիմա ժամանում են Արցախ՝ պաշտպանելու հող հայրենիքը, փորձում են նրանց մոտ խուճապ առաջացնել, թե բոլորը զոհվում են։ Դե, պարզ է, փորձում են տեղեկատվական դաշտում ազդել մեր ենթագիտակցության վրա»։
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի (միապալատ խորհրդարանի) նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը պաշտոնաթողություն է խնդրել իրավախախտումների սկանդալի ֆոնին՝ ներդրումների փոխարեն Կիպրուսի քաղաքացիության տրամադրման ծրագիրն իրականացնելիս:
Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային –պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:
Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։