«Հարգելի հայրենակիցներ, այս օրերին մենք կորցնում ենք մեր թանկագին ընկերներին` նրանց արյունով պաշտպանելով մեր հողը: Ես հավատում եմ, որ հաղթելու ենք»:
Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացրել են թուրք-ադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային:
Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով:
Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը շարունակում է տնտեսական նոր դրսևորումներ ստանալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ում հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:
Արծրուն Հովհաննիսյանի և Գայանե Սահակյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։
Ինչ վերաբերում է Թուրքիայից ապրանքների ներկրմանը՝ ապա, ըստ տնտեսագետի, մենք Թուրքիայից տարեկան ներկրում ենք մինչև 270 միլիոն դոլարի ապրանք, իսկ միայն հագուստի ներկրումը Թուրքիայից վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 90 տոկոսով։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում պատրաստ է փոխզիջումների, սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այն կարմիր գիծն է, որը «չի կարող անցնել»:
Հրեա ուսանողների համաշխարհային միությունն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից:
Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը. հայրենիքն ու տունը չեն զիջվում, ոչ մի գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Զարմանալի է, բայց մարդու իրավունքների պաշտպանության մեջ կա աքսիոմ, որ բոլոր տարածքներում՝ անկախ նրանց կարգավիճակից, մարդու իրավունքները հավասարապես պետք է պաշտպանվեն։ Այդ պատճառով էլ այն անձինք, որոնք արձագանքում են, թե Գանձակում քաղաքացիական անձինք են տուժել, նույնը պետք է անեին նաև Արցախում, որ թշնամու գործողությունների հետևանքով քաղաքացիական անձինք են վիրավորվել և զոհվել»,- այս մասին 168.am-ի հետ […]
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:
Մեծապես կարևորելով այս օրերին հանրության շրջանում առկա տրամադրությունների նկատմամբ ընդգծված հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաև անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նորանկախ Հայաստանի Հանրապետության մեծագույն նվաճում է համարում հայկական բանակի կազմավորումը, որն իր հզորությունն ու ամրությունն ապացուցում է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններում:
Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։
«Թուրքիան չի ցանկանում Ղարաբաղում բախվել Ռուսաստանին, նա գիտի, որ Ղարաբաղում ամեն ինչ չի ավարտվելու՝ անկախ պատերազմի արդյունքներից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի և ՇՕՍ զարգացման բաժնի պետ, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, խոսելով պատերազմի մեկնարկից 19 օր անց ռազմաճակատում ստեղծված իրավիճակից, ՌԴ դիրքորոշումից և դաշնակցային պարտավորությունների շուրջ Հայաստանում առկա դիսկուրսից և ՌԴ հնարավոր ապագա դիրքավորումից տարածաշրջանային շատ ավելի սուր զարգացումների կոնտեքստում։
Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները փոխանցել եմ ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներին:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:
Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտում են երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործողներ աշխարհի բազմաթիվ երկրների արվեստագետներ:
Տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ:
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Դավիդ Սասսոլին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների հռետորաբանությունը շարունակաբար ավելի ռազմատենչ է դառնում:
Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար Երևանը պատրաստ է իրագործել այն քայլերը, որոնց շուրջ պայմանավորվել են Մոսկվայում եռակողմ բանակցությունների ընթացքում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Այս մասին «Ռիա Նովոստիի»–ն տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել: