Արցախի նախագահը Ջալալ Հարությունյանին հանձնել է գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:

Արայիկ Հարությունյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեղադրել միջոցառման տեսանյութը:

«Ջալալ Հարությունյանը արժանացել է այս կոչմանը վերջին 19 օրվա պատերազմական գործողություններում փայլուն իրականացած ղեկավարության համար»,- ասել է Հարությունյանը:

Արցախի նախագահի նշել է նաև, որ պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի Պաշտպանության բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/707403616548024

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031