
Արցախի ՄԻՊ-ը պատերազմական հանցագործություն է որակում ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ սա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույց է, որը տարածվել է ադրբեջանական աղբյուրից:
«Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական է: Մենք արդեն ունենք այսպիսի պատերազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Ահա ադրբեջանական աղբյուրով ապացույցը»,- գրել է Բեգլարյանը:
https://twitter.com/Artak_Beglaryan/status/1316734297269825539?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1316734297269825539%7Ctwgr%5Eshare_3%2Ccontainerclick_0&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1031712.html