
«Այս օրերին մենք կորցնում ենք մեր թանկագին ընկերներին. ես հավատում եմ` հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան

Քարվաճառում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, չկան համառ մարտեր:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ ամբողջ զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ:
«Որոշ տեղերում շատ լարված մարտական գործողությունների, որոշ տեղերում` որոշակի թեթև, որոշներում էլ լարված հերթապահության մեջ են գտնվում»,-նշեց նա և շարունակեց.
«Հարգելի հայրենակիցներ, այս օրերին մենք կորցնում ենք մեր թանկագին ընկերներին` նրանց արյունով պաշտպանելով մեր հողը: Ես հավատում եմ, որ հաղթելու ենք»: