Բաժիններ՝

Նիսում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են

Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվողցմարդկանց վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ BFMTV ալիքին հղումով: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:00-ին:

Տաս րոպե անց հանցագործին հաջողվել է բռնել: Նա վիրավոր է:

Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ենթադրում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտարարել է, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ը կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ:

Reuters գործակալության հաղորդմամբ` առնվազն 3 մարդ է զոհվել հարձակման հետևանքով:

Ոստիկանության աղբյուրները նշում են, որ հարձակման ընթացքում մի կնոջ գլխատել են:
Այս մասին լրագրողներին փոխանցել է «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս