Ստեղծված իրավիճակի բերումով Հիմնադրամի աշխատանքները բազմապատկվեցին
Ստեղծված իրավիճակի բերումով Հիմնադրամի աշխատանքները բազմապատկվեցին:
Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն, իհարկե, ունեն բոլորիս կարիքը, սակայն մասնագիտական և հումանիտար աջակցությունն առաջնային է՝ լուծելու տարրական կենցաղային և հոգեբանական խնդիրները:
Երեխաները, մի կողմից ամենախոցելի շերտն են, սակայն, մյուս կողմից, հենց իրենք են ուժ տալիս դիմանալու և շարունակելու կյանքը:
Հիմնադրամի սոցիալական աշխատանքի փորձագետներն աշխատում են արցախցի մեր հայրենակցիների հետ, կատարվել է առաջնային կարիքի գնահատում, և մեր գործընկեր մարզերից Վայոց ձորում, Արմավիրում և Արարատում տեղավորված ընտանիքներին արդեն հասցրել ենք օգնել: Առաջիկայում էլ կայցելենք Կոտայք: