Դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն այսօր ուղարկել դատարան։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ամփոփում է 2019թ. աշխատանքները. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական նկատառումներ են հայտնել հունվարի 28-ին Սպիտակ տան կողմից հրապարակված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ:
«Գտնում են թշնամի, սերմանում վախ». Լարիսա Մինասյան
Փաստաթղթեր կեղծելու հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։
«Նարեկ Մալյանը երբևէ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» չի դիմել». Լարիսա Մինասյան
Հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Խոսել ենք բոլոր նախարարների հետ, փորձել նախկին իշխանությունների ժամանակ էլ փոփոխություններ անել, բայց չի ստացվել». Լարիսա Մինասյան
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Եվս մեկ գերազանց պայմաններով զորանոց՝ կեցության, կենցաղի, ուսուցման որակյալ պայմաններ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հասարակության համար ճանաչելի գործունեությունը սկսվել է հեղափոխության հետո:
Սաուդյան Արաբիան բարձր է գնահատում համապարփակ խաղաղ պլան մշակելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը եւ կոչ է անում պաղեստինցիներին ու իսրայելացիներին` ուղղակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հովանու ներքո:
Տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետևանք են, ինչի մասին խոսել եմ վերջին հարցազրույցներից մեկում։ Տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը:
ԱԺ խմբակցությունների անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
«Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ». Լարիսա Մինասյանը հանդես է գալիս հայտարարությամբ. ՈՒՂԻՂ
2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել է 5974-ի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Երուսաղեմի եբրայական համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յոավ Լոեֆը (Երուսաղեմի Եբրայական համալսարանում դասավանդում է Հայոց պատմություն և մշակույթ) իսրայելական հայտնի The Jerusalem Post պարբերականում հրապարակել է վերջերս նույն պարբերականում ակնհայտորեն Ադրբեջանի պատվերով հրապարակված հակահայկական հոդվածի կեղծ պնդումները հերքող մանրակրկիտ վերլուծություն, որտեղ հստակ կերպով ի ցույց է դնում, թե ինչու է Գարեգին Նժդեհը Հայաստանում հերոս, և որքան սին են մեղադրանքները, թե «Հայաստանը հակասեմական է»։
Քաղաքականությունը, ըստ սահմանման, մրցակցային գործընթաց է՝ ավելին, այն խաղի կոշտ կանոններ ունի, և քաղաքական մրցակիցները և հակառակորդները իրար խոսքով հաճախ չեն խնայում։ Սակայն այն պահից, երբ կողմերից մեկը դիմում է բռնության, ահաբեկչության, կամ ոստիկականական ուժի անհամաչափ կիրառման, այն դուրս է դնում իրեն նույնիսկ այդ խաղի կանոններից, և դուռ է բացում ատելության ու շարունակական բռնության համար։ Մենք դա տեսել ենք անցյալում, տեսել ենք դրա դառը հետևանքները, և չենք ուզում այլևս այդպես շարունակել։
Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը (այսպես կոչված «դարի գործարքը) մղձավանջ է աշխարհի ու տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն, Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ: Անգամ նրանք են ԵԿՄ-ից ձեռքերը լվացել, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով լքել էին կառույցը, բայց վերադարձել՝ աջակցելով, որ Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը (այսպես կոչված դարի գործարքը) հնարավորություն է ընձեռում վերսկսել հակամարտության լուծման ուղղված ջանքերը:
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը:
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած այն բոլոր արդարացումներին, թե իր գրպանները ծակ և դատարկ են, այնուամենայնիվ, ինչպես արդեն նկատել ենք, Նիկոլ Փաշինյանի խոսքը գրեթե երբեք գործ չի դառնում: Ինչպես գրվեց մամուլում՝ Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 միլիոն ռուբլով (1.5 մլն դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրահը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն է:
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 28-ին հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա:
ՍԴ-ն բոբո չէ եւ նրանից չպետք է վախենալ, այն ոչ մեկին չի դատում։ Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետը վախենում է ՍԴ-ից:
: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Հունվարի 28-ի բուռն իրադարձությունների իրավաչափությունը քննարկելու և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: