Բաժիններ՝

«ԱՄՆ-ի այսպես կոչված խաղաղ ծրագիրը մեռելածին է». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը:

«ԱՄՆ-ի այսպես կոչված խաղաղ ծրագիրը մեռելածին է։ Այն անեքսիայի պլան է՝ ուղղված պաղեստինյան հողերի բռնատիրմանը եւ երկու պետությունների գոյության գաղափարի ոչնչացմանը: Պաղեստինի ժողովրդին ու նրա հողերն անկարելի է գնել փողով»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են, որ «Երուսաղեմը կարմիր գիծ է Անկարայի համար»:

«Մենք թույլ չենք տա Իսրայելի օկուպացման ու բռնության օրինականացմանն ուղղված քայլեր»,- հայտնել են հանրապետության ԱԳՆ-ում: Թուրքիան նաեւ հայտարարել է որ ինքը «չի պաշտպանի որեւէ պլան, որը չի ընդունի Պաղեստինը»: «Մերձավոր Արեւելքում խաղաղություն ձեռք չի բերվի, եթե վերջ չդրվի բռնազավթման քաղաքականությանը»,- նշվում է տարածված հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031