«Դարի գործարքը» հնարավորություն է ընձեռում վերսկսել խաղաղ կարգավորման ջանքերը. Բորել
Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը (այսպես կոչված դարի գործարքը) հնարավորություն է ընձեռում վերսկսել հակամարտության լուծման ուղղված ջանքերը: Այդ մասին ասված է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հունվարի 28-ի երեկոյան տարածվել է Բրյուսելում։
«Միացյալ Նահանգների այսօրվա նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում վերսկսելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ համաձայնեցված եւ կենսունակ կարգավորման հասնելու շուտափույթ անհրաժեշտ ջանքերը»,- նշված էշ փաստաթղթում:
Բորելի խոսքով՝ «Եվրամիությունը կուսումնասիրի եւ կգնահատի առաջադրված առաջարկությունները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: