Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5,9 հազարը
2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել է 5974-ի: Ինչպես ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է 132-ի։
Ինչպես նշվում է փաստաթղթում, 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չէ: Կարանտինում է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ:
Նորացված տեղեկատվության համաձայն՝ ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն է:
2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբները մեկ ամսում գերազանցել են 2002 – 2003 թվականներին տեղի ունեցած ոչ տիպական թոքաբորբի (SARS, շնդուղիների ծանր սուր համախտանիշ) բռնկմանը, որը տեւեց ավելի քան կես տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: