Բաժիններ՝

Էր Ռիադը հանդես է գալիս ԱՄՆ-ի հովանու ներքո պաղեստինա-իսրայելական բանակցություններ սկսելու օգտին

Սաուդյան Արաբիան բարձր է գնահատում համապարփակ խաղաղ պլան մշակելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը եւ կոչ է անում պաղեստինցիներին ու իսրայելացիներին` ուղղակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հովանու ներքո: Այդ մասին, ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, ասված է թագավորության ԱԳ նախարարության՝ հունվարի 29-ին տարածված հայտարարության մեջ։

«Բարձր ենք գնահատում համապարփակ խաղաղ պլանի մշակման Թրամփի վարչակազմի ջանքերը,- նշվում է դրանում:- Պաշտպանում ենք պաղեստինյան եւ իսրայելական կողմերի միջեւ ուղղակի բանակցություններ սկսելը Միացյալ Նահանգների հովանու ներքո»: Ինչպես ավելի վաղ հայտնել է WAFA գործակալությունը, Թրամփի կողմից իր պլանի հրապարակումից հետո Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը զանգահարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին եւ հավաստիացրել նրան այն բանում, որ պաղեստինյան հարցի նկատմամբ թագավորության դիրքորոշումը կմնա անփոփոխ: «Ձեր գործը մեր գործն է, բոլոր արաբների ու մուսուլմանների գործը, մենք ձեզ հետ ենք»,- ասել է նա, հաղղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս