Բաժիններ՝

«Դա մղձավանջ է աշխարհի ու տարածաշրջանի համար». Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը (այսպես կոչված «դարի գործարքը) մղձավանջ է աշխարհի ու տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Դա մղձավանջ է աշխարհի ու տարածաշրջանի համար».- գրել է նա Twitter-ի իր էջում: Նախարարը նաեւ «սնանկացած կառուցողի անիրագործելի երազանք» է համարել Վաշինգտոնի պլանը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը «տագնապի ահազանգ կդառնա բոլոր մուսուլմանների համար, որպեսզի նրանք միավորվեն»: Հունվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին հայտարարել է այսպես կոչված դարի գործարքի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման հանգուցային դրույթները, որոնց հիմքում երկու պետությունների փոխադրաձ ճանաչումն է: Վաշինգտոնն առաջարկում է Պաղեստինի տարածքը, որը բաղկացած է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք է կրկնակի մեծանա:

Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը, Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»:

Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը: ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից:

Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ; Նաթանյահուն պաշտպանել է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Մինչդեռ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա: Ելույթ ունենալով Ռամալլահում՝ Աբասը նշել է, որ Թրափի պլանը «չի անցնի»: «Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, մենք ավելի վաղ ասել ենք այդ մասին, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել է նա, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս