Այս օրերին Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցները նոր գործիքներ են ստանում՝ լարային, փողային ու հարվածային: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտային զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության իրանական ուժերի առավել հեղինակավոր հրամանատարներից մեկն սպանվել է Սիրիայի Հալեպի նահանգում:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից կազմակերպած դասախոսական միջբուհական շախմատի առաջնությանը:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն այն կարծիքին է, որ եկել է ժամանակը՝ վերանայելու ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար դատապարտվածներին վաղաժամկետ ազատելու ընթացակարգը:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով, որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։
Փետրվարի 4-7-ը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցելություն կկատարի Հաագա։ Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ։
Երթևեկության հետագծերը խաչմերուկում. ԱՀ ոստիկանություն։
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցությունների երկու փուլ են անցկացրել Թեհրանում:
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս որոշումը ևս մեկ անգամ լավագույնս բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը. վարչապետի աշխատակազմի առաջարկով 2019-ին քաղաքական որոշում է կայացվում` մարդուն ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուղիղ մեկ տարի անց վերանշանակվում է նույն պաշտոնին»։
Պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքներին և դեպքի մանրամասներին շատ քիչ մարդ է տիրապետում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման պատճառով կտրուկ բարձրացել են պաշտպանադիմակների գները։
Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել է համակողմանի դիրեկտիվների փաթեթի նախագիծը Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջը բանակցություններ վարելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը երկրներին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի միջոցառումներից, որոնք առանց պատշաճ հիմքերի Չինաստան ուղեւորությունները եւ այդ երկրի հետ առեւտուրը սահմանափակում են 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման պատճառով:
8tCIi6aJ71k
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն այն կարծիքին է, որ 80-ականների զենքում որևէ «ամոթալի» բան չկա, և, որ չկա աշխարհում բանակ, որը չունենա 80-ականների զենք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության աղետների հետաքննության հարցերի տնօրեն Հասան Ռըզայիֆարը հայտարարել է, որ Թեհրանն այլեւս Ուկրաինային նյութեր չի փոխանցի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի ավիաաղետի գործի վերաբերյալ՝ իրանական ինքնաթիռի օդաչուի հետ կարգավարի զրույցների ձայնագրության հրապարակման պատճառով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:
Ս.թ. հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակվեց «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, որին հետևեցին տարատեսակ մեկնաբանություններ ու շահարկումներ, և որն առիթ դարձավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար:
Փետրվարի 3-ին, ժամը 13։27-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 26-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) դեմ է արտահայտվել այսպես կոչված «դարի գործարքին»՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի վարչակազմի պլանին: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ ամփոփելով ԻՀԿ-ի խորհրդակցության արդյունքները, որն արտաքին գործերի նախարարների մակարդակով փետրվարի 3-ին կայացել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը պնդում է՝ պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է անմարդկային վերաբերմունքի հետևանքով, և եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իր վրա:
Օրերս հանդիսավոր պայմաններում նշվել է ՊԲ ինժեներասակրավորային զորամասերից մեկի հիմնադրման 25-ամյակը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, բարձրաստիճան զինվորականներ ու ազատամարտիկներ, մայրաքաղաքի համար 4 հիմնական դպրոցի աշակերտները, որոնք ներկայացել էին հատուկ զինվորների համար պատրաստված նվերներով:
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի բուժման համար 10 օրում կառուցված առաջին մասնագիտացված հոսպիտալը փետրվարի 3-ին ընդունել է հիվանդների առաջին խմբին, որոնց մոտ հաստատվել է ախտորոշումը:
Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ԼՂ հարցի հետ կապված ժառանգությանը՝ մեջբերելով 1in.am-ում հրապարակված հոդվածը, որտեղ խոսվում է յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձից Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
Իրանն անհրաժեշտ է համարում ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին փոխհատուցումների հարցի հետագա քննարկումը, որը հունվարի սկզբին խոցվել Է Թեհրանի մերձակայքում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պնդում է՝ ի տարբերություն Սահմանադրական դատարանի անդամների, օրվա իշխանությունն ամեն ինչ արել է ՍԴ-ի շուրջ ճգնաժամը չխորացնելու համար:
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան երկօրյա հանդիպումից և դրան հաջորդած պաշտոնական հայտարարություններից հետո կարող ենք արձանագրել՝ փաստացի ունենք բանակցային փուլ, որը ծավալվելու է ինչ-որ փաստաթղթի շուրջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: