Բաժիններ՝

ԱՀԿ-ի ղեկավարը երկրներին կոչ է արել ձեռնպահ մնալ Չինաստան ուղևորությունների սահմանափակումից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը երկրներին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի միջոցառումներից, որոնք առանց պատշաճ հիմքերի Չինաստան ուղեւորությունները եւ այդ երկրի հետ առեւտուրը սահմանափակում են 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Փետրվարի 3-ին Ժնեւում ելույթ ունենալով ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի 146-րդ նստաշրջանում, նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ՉԺՀ-ի գործողությունները թույլ են տվել դանդաղեցնել դրա տարածումն աշխարհում: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտություն չկա «անհարկի միջամտել ճանապարհորդություններին ու առեւտրին»:

Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Չինաստանի ջանքերի շնորհիվ հիվանդության դեպքերի թիվն այդ երկրի սահմաններից դուրս մեծ չէ, եւ հիվանդությունը տարածվում է «նվազագույն չափով ու դանդաղորեն»: Ներկայում հիվանդության 151 դեպք է գրանցված 23 երկրում: Նա կոչ է արել պայքարել կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ստահոդ լուրերի ու չստուգված տեղեկատվության տարածման դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս