Սիրիայում սպանվել է իրանական «Ալ Ղուդս»-ի ազդեցիկ հրամանատարներից մեկը. Al Arabiya
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտային զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության իրանական ուժերի առավել հեղինակավոր հրամանատարներից մեկն սպանվել է Սիրիայի Հալեպի նահանգում: Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել է Al Arabiya արաբական հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, իրանական «Ալ Ղուդս»-ի ջոկատներից մեկի հրամանատարը՝ Ասղար Բաշաբուրն սպանվել է Սիրիայի Հալեպի նահանգում:
Սիրիայի տարածքում իրանցի զինվորականի զոհվելու հանգամանքների մասին տեղեկություններ չեն ներկայացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: