Բաժիններ՝

ԵՀ-ն հրապարակել է դիրեկտիվների փաթեթի նախագիծը Բրիտանիայի հետ բանակցելու համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել է համակողմանի դիրեկտիվների փաթեթի նախագիծը Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջը բանակցություններ վարելու համար։

Մեծ Բրիտանիան հունվարի 31-ի երեկոյան պաշտոնապես լքեց Եվրամիությունն՝ ավարտելով 3,5 տարի տեւած գործընթացը: Brexit-ից հետո սկսվել է անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը: Այդ ընթացքում Լոնդոնը պետք է Եվրամիության եւ մյուս երկրների հետ համաձայնության գա բոլոր ոլորտներում համագործակցության ձեւաչափերի շուրջը:

«Դրանք (դիրեկտիվերը) ընդգրկում են քաղաքական հռչակագրում ուրվագծված հետաքրքրությունների բոլոր բնագավառները. առեւտուրը եւ տնտեսական համագործակցությունը, իրավապահների աշխատանքը եւ իրավաբանական համագործակցությունը քրեական գործերում, արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը եւ պաշտպանությունը, մասնակցությունը ԵՄ-ի ծրագրերին եւ համագործակցության թեմատիկ ոլորտները»,- ասված է 33-էջանոց փաստաթղթի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մշակված նախագծին պետք է նաեւ հավանություն տա Եվրամիության Ընդհանուր հարցերի խորհուրդը: Դա Եվրահանձնաժողովին կօժտի Եվրամիության անունից Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու պաշտոնական իրավունքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս