Բաժիններ՝

Իրանն այլևս նյութեր չի փոխանցի Ուկրաինային խոցված «Բոինգի» վերաբերյալ

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության աղետների հետաքննության հարցերի տնօրեն Հասան Ռըզայիֆարը հայտարարել է, որ Թեհրանն այլեւս Ուկրաինային նյութեր չի փոխանցի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի ավիաաղետի գործի վերաբերյալ՝ իրանական ինքնաթիռի օդաչուի հետ կարգավարի զրույցների ձայնագրության հրապարակման պատճառով: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի «ՏՍՆ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի Mehr գործակալությունը:

«Այդ ֆայլը եղել է այն նյութերի թվում, որոնք տրամադրվել էին աղետը հետաքննող փորձագետների խմբին: Ուկրաինայի կողմից (ձայնագրության ֆայլի հրապարակումը – խմբ.) վկայում է այն մասին, որ մենք այլեւս ոչ մի կարգի նյութեր չենք փոխանցի»,- ասել է Ռըզայիֆարը:

Փետրվարի 2-ին «ՏՍՆ: Շաբաթ» ծրագրի եթերում հրապարակվել է Թեհրանի օդանավակայանի կարգավարի եւ Իրանի «Ասեման Էյրլայնզ» ընկերության երկրորդ օդաչուի զրույցների ձայնագրությունը: Ինչպես հետեւում է ձայնագրությունից, իրանական օդանավի ղեկանիվի առջեւ նստած մարդը տեսել է հրթիռի արձակումը եւ պայթյունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829